Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը

Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հուլիսի 16-ին վերջապես ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։

Գաբրիել Աթալը «կառավարության անդամների հետ միասին ապահորվում է, որ ընթացիկ գործերը լուծվեն մինչև նոր կառավարության նշանակումը», – ճշտել են Ելիսեյան պալատում:

«Որպեսզի այս շրջանը հնարավորինս արագ ավարտվի, հանրապետական ​​ուժերը պետք է միասին աշխատեն՝ ֆրանսիացի ժողովրդին ծառայող նախագծերի և գործողությունների շուրջ միասնություն կառուցելու համար,», – հավելել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահնավելի վաղ հրաժարվել էր Աթալի հրաժարականից օրենսդրական ընտրությունների հաջորդ օրը։ Նախագահական ճամբարը, ըստ էության, Նոր ժողովրդական ճակատից հետո զբաղեցնում էր երկրորդ տեղը:

Պետության ղեկավարն ավելի վաղ Գաբրիել Աթալին խնդրել էր երկրի կայունությունն ապահովելու համար «առայժմ» չլքել վարչապետի պաշտոնը։

34 տարեկանում նշանակված կառավարության ղեկավարի պաշտոնում Գաբրիել Աթալը հինգերորդ հանրապետության ամենաերիտասարդ վարչապետն ու Եվրամիության ամենաերիտասարդ կառավարության ղեկավարն էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print