Ուկրաինայում 42 հազար մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած

 Ուկրաինայի հատուկ հանգամանքներում անհետ կորածների միասնական գրանցամատյանում ներկայում նշված է, որ որոնվում է անհետ կորած 42 000 մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հատուկ հանգամանքներում անհետ կորածների բաժնի ղեկավար Դմիտրի Բոգատյուկը։

«Ընդհանուր առմամբ, գրանցամատյանի վարման սկզբից մինչ օրս մուտքագրվել են անհետ կորած համարվող ավելի քան 51 000 անձի տվյալներ։ Այս պահին այդ թիվը ներառում է նաև նրանց, ովքեր մինչ այժմ որոնվում են։ Նրանք շուրջ 42 000 են», – նրա խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ» պետական լրատվական գործակալությունը։ 

Բոգատյուկի խոսքով՝ 7 հազար մարդու մասին տեղեկությունն արդեն հաստատվել է։ Նրանցից 3 հազարը «ողջ-առողջ» են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը նախկին ռազմագերիներ են։ Եվս 4 հազար՝ նույնականացված մարմիններ։ Նրանց մեծ մասը Ուկրաինայի պաշտպաններ են։

2024 թվականի մարտի դրությամբ Ուկրաինայում անհետ կորած էր համարվում ավելի քան 50 000 մարդ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print