11-ամյա երեխան ընկել է 5-րդ հարկից․ նրա վիճակը ծանր

Երևանում 11-ամյա տղան 5-րդ հարկից ընկել է «Nissan» մակնիշի մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում շենքերից մեկում՝ այսօր ժամը 17:50-ի սահմաններում։

Երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ըստ տեղեկությունների՝ երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ականատեսների խոսքով՝ երեխան տանիքից է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print