«Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալֆորնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ։ Շնորհակալություն ծառայության համար»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որտեղ ԱՄՆ դեսպանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ համատեղ նկարվել է ծագումով հայ զինվորականների հետ։