Սոչիում կատարվեց կարեւոր արձանագրում, որը հիմնարար է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, այն է՝ կողմերը վերահաստատեցին 1991 թ. Ալմա-Աթայի դեկլարացիայում ամրագրված նախկին միութենական սահմանները, ինչը հիմք է եղել նաեւ ՄԱԿ-ի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ճանաչման համար: Սա նշանակում է ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերում, այլեւ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհների՝ երկրների ինքնիշխանության ներքո դիտարկելու հիմք:Այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ արարողակարգային հատվածում հայտարարելով, որ Մեղրիով անցնող ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել այնտեղ գտնվող ՌԴ սահմանապահ զորքերը:
Այլ կերպ ասած՝ Սոչիում արձանագրվեց էական դրական քայլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի լուծման գործընթացում: Վերջինիս մասին է խոսում այն միտումը, որ, ըստ էության, Արցախի խնդիրը տարանջատվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչը վերացնում է կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը՝ միաժամանակ արձանագրելով Արցախի կարգավիճակի առկախ վիճակը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում