ԵՎՐՈ-2024-ից հետո Լամին Յամալի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է աճ գրանցել։

Այսօր՝ Հուլիսի 18-ին Transfermarkt-ը թարմացրել է ԵՎՐՈ-2024-ին մասնակցած որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ նոր տեղեկությունների՝ 17-ամյա Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձելէ 120 միլիոն եվրո է։

Հարկ է նշել, որ խաղացողի տրանսֆերային արժեքը Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո բարձրացել է 30 միլիոնով, քանի որ նախկինում նա գնահատվում էր 90 միլիոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print