Այս տարին կարող է կարևոր լինել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր անեն. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։ 

«Ես շատ խոսակցություններ եմ ունեցել այստեղ: Ինձ համար կարևոր է նաև զրույցը պարոն Փաշինյանի և Ալիևի հետ։ Այս տարին շատ կարևոր է այս տարածաշրջանի համար․ այն կարող է լինել խաղաղության տարի, եթե երկու կողմերն էլ վճռական ու համարձակ քայլեր ձեռնարկեն միմյանց նկատմամբ։ Օգտվեցի այս հնարավորությունից՝ խրախուսելու նրանց դա անել: Եվրոպան, որպես ամբողջություն, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի երկարաժամկետ լավ համագործակցություն այս երկու հարևան երկրների միջև», – նշել է Շոլցը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print