Ծխահարվել են 6 քաղաքացի, որոնցից մեկը 3 ամսական երեխա է

Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։

ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տարհանվել է 4 քաղաքացի: Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 13։54-ին: Այրվել են գույքը, մանրահատակը և կենցաղային տեխնիկան՝ մասնակի:

shamshyan.com–ն էլ գրում է, որ հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն, 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:

«Արտաշատ» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հայտեցին, որ բոլոր բուժառուները թեթև ծխահարում են ստացած եղել և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print