Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ նամակ են հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին:
«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- հավելել է Հաջիևը։
Գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերին` Բաքվում: