Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից:

Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

Բայդենը հայտարարել է նաև, որ չնայած ընտրապայքարից դուրս գալուն, որպես ԱՄՆ նախագահ կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը:

Տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենը պարտվել էր հանրապետական Դոնալդ Թրամփին նախընտրական բանավեճում:

Այդ ֆոնին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսցին ակտիվորեն կոչ անել առաջադրել նախագահի մեկ այլ թեկնածուի:

Դեմոկրատների հավանական այլընտրանքային թեկնածուն փոխնախագահ Քամալա Հարիսն է:

Տեսականորեն կուսակցությունը թեկնածուին փոխարինելըու հնարավորություն կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախնական ընտրություններում հաղթած թեկնածուի համաձայնությունը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարում էր, որ մտադիր է գնալ մինչև վերջ:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print