ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին

Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է APA-ին:

«Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print