Հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գեղանուշ գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։