Այս որոշումները կամրապնդեն գործընկերությունը Հայաստանի հետ. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ԵՄ կողմից 10մլն եվրո արժողությամբ ռազմական աջակցությանը և վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ 

Բորելը, մասնավորապես, ասել է. «Նախ թույլ տվեք սկսել երկու կարևոր որոշումից, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ։ Նախ, ընդունեցինք առաջին աջակցության միջոցառումը Հայաստանի համար Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում՝ մոտ 10 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդ՝ կանաչ լույս վառեցինք Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

Այս երկու որոշումները Հայաստանի կողմից երկար սպասված էին։ Շատ ուրախ եմ, որ այն կարող է վերջնականապես համաձայնեցվել մինչև ամռան դադարը, քանի որ գիտեք, թե ինչ լարված իրավիճակ է Կովկասում և դա կամրապնդի մեր գործընկերությունը Հայաստանի հետ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print