Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս եկան մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733  միավորի և կրկին 7-րդ եզրափակիչում է:

Եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից իրենց ելույթներն ավարտեցին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1196564

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print