Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 24-26 աստիճան։