Կրկին տեղումներ են սպասվում

Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22 մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, oգոստոսի 1-4-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print