Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու. ՊԵԿ նախագահ

Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հարցին՝ երբվանի՞ց կսպասարկեն, նա նշել է, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։

«Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, և երբ քաղաքական որոշում լինի, պատրաստ ենք սպասարկելու»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է թուրքական կողմում մաքսակետում կատարվող աշխատանքներին, Բադասյանն ասել է, թե այդ մասին տեղեկություններ չունի. «Միգուցե իրենց կետը կարիք չունի լրացուցիչ աշխատանքների, կամ ունի, չեմ կարող ասել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print