Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարարի ժ/պ Ալի Բաղերի Կանը:
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը: Կողմերը դատապարտել են Իսմայիլ Հանիայի սպանությունը։
Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին, առանց բացառության, որոնք ազդում են Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա, թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացմանը և նոր զոհերի հանգեցնել խաղաղ բնակչության շրջանում: