Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 2-ին, ժամը 12:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ մանր քարաբեկորները լանջից պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։

Փրկարարները երթևեկությանը խոչընդոտող քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print