Բաքուն Փարիզից ներողություն է ակնկալում «Ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում հնչած «անընդունելի արտահայտությունների համար»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հայտնում է Լուրերը։
Նա ասել է, թե Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն արձագանքել է Ադրբեջանի բողոքի պաշտոնական նամակին և ներողություն խնդրել:
Հաջիզադեն նշել է, թե Ադրբեջանի դեմ իբր զրպարտության արշավ է իրականացվում։
«Այս տեսանկյունից մենք ակնկալում ենք, որ այդ երկիրը ներողություն կխնդրի, քանի որ պատասխանատու կողմը նախևառաջ օլիմպիական խաղերն ընդունող Ֆրանսիան է, և մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում չկրկնվեն»,- ասել է Հաջիզադեն: