42 կգ քաշային Սուրեն Բաբլումյանն ու 48 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը հաղթանակ են տոնել Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Բաբլումյանը հաղթել է հունգարացի Դոմինիկ Բուռային, իսկ Ուլիխանյանը ուժեղ է եղել սլովենացի Պլատոն Ուդովենկոյից: