Բլինքենը հայտնել է G7-ին Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման օրը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի երկրների արտգործնախարարներին ասել է, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ իր աղբյուրներին հղումով։

«Բլինքենը G7-ի երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի օրը», – ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Բլինկենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print