Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 6-7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024

Երևան քաղաքում օգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։ Օգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օգոստոսի 6–ի ցերեկային ժամերին կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +29…+31 աստիճան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print