Փարիզ-2024. այսօր պայքարի դուրս կգան Ամոյանն ու Ալեքսանյանը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Փարիզի Օլիմպական խաղերում Հայաստանից մրցասպարեզ դուրս կգան հունահռոմեական ըմբշամարտիկներ Մալխաս Ամոյանը և Արթուր Ալեքսանյանը։

Երկու ըմբիշներն էլ սկսելու են 1/8 եզրափակիչից։ Ամոյանի առաջին մրցակիցը 77 կգ քաշային կարգում լինելու է ֆինն Յոնի Սարկինենը, իսկ Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում կփորձի հաղթահարել հարավկորեացի Սինջուն Կիմի արգելքը։ Նախնական գոտեմարտերը Երևանի ժամանակով մեկանրակելու են 13:00-ին։

Նշենք, որ 77 կգ քաշային կարգում հանդես է գալու ևս մեկ հայ մարզիկ՝ Հայկ Մնացականյանը, ով կներկայացնի Բուլղարիան և 1/8 եզրափակիչ փուլում կմրցի Ադրբեջանը ներկայացնող Սանան Սուլեյմանովի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print