Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցագորգ դուրս եկավ: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակչում 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմն էր։

Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում հաղթեց մրցակցին ժամկետից շուտ՝ 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևեց 4 րոպե 16 վայրկյան։

Մարզիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print