Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ Գյուղատնտեսական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովի հերթական նիստը․ այն առանձնացավ նրանով, որ մասնակցում էին նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
ՀՀ-ում հերթական Գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը: Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետն իր ողջույնի խոսքում նշեց, որ ինքը կարևորում է, որ այդպիսով կձևավորվի գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, և ինքը մեծ հույս ունի, որ դա կաջակցի ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը:
Ստեփան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նույնպես կարևորեց հաշվառման արդյունավետությունը:
ԳՀՀ-ն հնարավորություն կտա ձևավորել վիճակագրական տվյալների շտեմարաններ, որոնք կօգտագործեն․
պաշտոնական վիճակագրություն արտադրողները,
գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
հասարակական կազմակերպությունները,
գյուղատնտեսական արտադրանք արտադրողները և նրանց ծառայություններ մատուցողները,
գիտակրթական հաստատությունները,
միջազգային կազմակերպությունները և այլն:
Նիստին ներկա էին Վիճակագրական կոմիտեի Սյունիքի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի անդամներ, համայնքների ներկայացուցիչներ: