Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Սլավիկ Գալստյանը մեկնարկեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի առաջին գոտեմարտում Սլավիկ Գալստյանի մրցակիցն Էկվադորից Անդրես Մոնտանոն էր:
Գալստյանը գերազանցեց մրցակցին 3:2 հաշվով:
Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։