Հացահատիկի գների ինդեքսը նվազել է

EconoMood-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է պարենի գների ինդեքսը: Ընթացիկ տարվա հուլիսին FAO-ի պարենի գների ինդեքսը կազմել է 120.8 կետ, որը նախորդ ամսվա վերանայված ցուցանիշի համեմատ նվազել է 0.2 կետով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3.1%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում FAO-ի հացահատկի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.8%-ով: Հուլիսին բուսական յուղի գների ինդեքսը միջինում կազմել է 135 կետ՝ հունիսի համեմատ աճելով 2.4%` գրանցելով երկրորդ անընդմեջ աճը և հասնելով վերջին 1.5 տարվա առավելագույնին:

FAO-ի շաքարի գների ինդեքսը դիտարկվող ժամանակահատվածում միջինում կազմել է 120.2 կետ՝ ընթացիկ տարվա հունիսի համեմատ աճելով 0.7%-ով, որը երկրորդ անընդմեջ ամսական աճն է, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 17.9%-ով:

FAO-ի մսի գների ինդեքսն ընթացիկ տարվա հուլիսին միջինում կազմել է 119.5 կետ՝ հունիսի համեմատ աճելով 1.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.8%-ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print