Կոռուպցիան եւ կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների եւ տների սեփականատերեր են դարձել:
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի վրիպել ոչինչ իրենց ուշադրությունից: «Այս պահին կոնկրետ Ազգային ժողովի պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Արդյունքները մենք ինքներս ենք հրապարակելու, եւ կարող է վարույթներ լինեն»:
Այսինքն՝ նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք բիզնեսի մեջ են ներգրավված, սակայն թաքցրել են այն, ու առաջիկայում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում