Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» ավտոմեքենան բռնկվել է

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 21:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝ Չիվա գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա  (բեռնված կտորի և տոլի գլանաձև փաթեթներով և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալներով) ․ երթևեկությունը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ Ս. Հ., ծնված 2001 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:26-ին:

Այրվել են ավտոմեքենան և թափքում առկա կտորի և տոլի գլանաձև փաթեթները (մոտ 27 հատ) և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալները՝ մասամբ։

Երթևեկությունը երկկողմանի բացվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print