Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph

Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին»։

Հաղորդվում է, որ Իրանի նոր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կոշտ գծի դեմ՝ փորձելով կանխել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմը։

Ինչպես գրում է կայքը՝ Իրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը արձագանքելու հարցում։ Նշենք, որ Իրանի արձագանքի որոշման վերջնական պատասխանատվությունը կրում է երկրի այաթոլլա Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:

«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Իրանի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցի աղբյուրը։

Փեզեշքիանի մեկ այլ օգնական ասել է․ «Նա առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»։

Նշվում է, որ Իրանի նախագահը միաժամանակ առաջարկել է «Հըզբոլլահին» ավելի ժամանակակից զենքերով զինել և «թույլ տալ նրանց պատերազմել» Իրանի մեծ աջակցությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print