Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային Սան Պաուլու նահանգում ավիավթարի կապակցությամբ

Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը՝ հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ից։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի բնակելի թաղամասերից մեկում ինքնաթիռ էր կործանվել։ Անձնակազմը և ուղևորերը զոհվել են։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print