Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի օրենսդիր տեղեկագրում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտով, երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։