🎦Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «ՌԻՈ» առևտրի կենտրոնում

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է չորսհարկանի շենքի ճակատային հատվածի զգալի մասում։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով, բաց կրակն արդեն մարվել է, 200 քմ մակերեսով հրդեհը մեկուսացվել է։

ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը շենքի ներսում չի տարածվել։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print