Շրջանառության մեջ են դրվել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ

Օգոստոսի 15-ին շրջանառության մեջ են դրվում արծաթե երկու հուշադրամներ՝ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ»-ին նվիրված, հայտնում է Կնտրոնական բանկը։ 

Հուշադրամները վաճառվում են «Դրամագետ» վաճառասրահում։ 

Հուշադրամների վաճառքի գինը՝ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ»` 33.000 ՀՀ դրամ և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ»՝ 29.000 ՀՀ դրամ։ 

Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print