ՌԴ-ում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին

Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ուկրաինային սահմանակից Գլուշկովի շրջանի բնակիչների հարկադիր տարհանման մասին։

Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման ֆոնին Կուրսկից բացի իրենց տներն են լքում նաև Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների բնակիչները։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարի տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 120 հազար մարդ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print