Գերմանական BMW ավտոարտադրողը և նրա համատեղ ձեռնարկությունը Չինաստանից հետ կկանչեն տեղական արտադրության և ներմուծման 1,36 միլիոն ավտոմեքենա՝ Takata անվտանգության բարձիկների հետ կապված հնարավոր ռիսկի պատճառով, ուրբաթ օրը հայտնել է Չինաստանի շուկայի կարգավորիչը, հաղորդում է Reuters-ը:
Հետկանչումը, որն ուժի մեջ է մտնում անմիջապես, վերաբերում է 2003-2017 թվականներին արտադրված մոդելներին, ասվում է Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչության հայտարարության մեջ:
«BMW Brilliance Automotive» համատեղ ձեռնարկությունը, որը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում, հետ կկանչի չինական արտադրության 598,496 ավտոմեքենա, իսկ «BMW China Automobile Trading»-ը՝ ներմուծված 759,448 ավտոմեքենա, ասվում է կարգավորիչի հաղորդման մեջ: