Ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Մոլդովայում և Թուրքմենստանում գտնվող դեսպանատներում, մշակութային կենտրոններում և ռուսական օտարերկրյա հաստատությունների այլ վայրերում:
Օգոստոսի 24-ին տեղի կունենա «Կինոյի գիշեր» ամենամյա 9-րդ համառուսական միջոցառումը։ Միջոցառումն ավանդաբար նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։
kinometro.ru-ի հաղորդմամբ, Ռուսաստանից բացի միջոցառմանը կմասնակցեն նաև ԲՐԻԿՍ-ի և ԱՊՀ 14 երկրներ։ Ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Մոլդովայում և Թուրքմենստանում գտնվող դեսպանատներում, մշակութային կենտրոններում և ռուսական օտարերկրյա հաստատությունների այլ վայրերում:
Նախատեսվում է, որ կինոդիտումներ կկազմակերպվեն Ռուսաստանի և արտերկրի ավելի քան 5 հազար վայրերում։
Ակցիայի շրջանակներում բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է։