ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածում հրադադարի անուղղակի բանակցությունների վերջին փուլի առաջարկները։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը։
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «նոր պայմաններ ու պահանջներ է առաջադրել», որոնք խոչընդոտում են հրադադարի շուրջ բանակցություններին:
Ըստ որոշ աղբյուրների՝ Իսրայելը պահանջում է Գազայի հատվածի ու Եգիպտոսի սահմանով անցնող «Ֆիլադելֆիայի միջանցքի» և որոշ անցակետերի նկատմամբ վերահսկողությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դեռ հնարավոր է համարում հրադադարը Գազայի հատվածում։ Ըստ նրա՝ բանակցող կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։