Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020թ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային․

«Արդյունքը 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ համաձայնագիրն էր»,- ասել է նա «Իզվեստիա»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ 2020-22թթ․ ետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում ռուսական կողմի մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ 

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայկական կողմի՝ տասնամյակներով թելադրած «բոլոր անհիմն պահանջները» պետք է ամբողջությամբ վերացվեն. «Դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևերով»։

Բայրամովը նաև ընդգծել է, որ իրենց համար ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել, և մեղադրել է Հայաստանին դրան համաձայնություն չտալու մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print