Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները

Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը: 

Տեղեկատվության սկզբնաղբյուր հրեական «Yedioth Ahronoth» օրաթերթում նշվում է, որ Նեթանյահուն գնացել է այդ քայլին երկրի ֆինանսների նախարարության ճնշման ներքո:

Օրենքի չեղարկումը պատճառաբանվել է իսրայելական պետությանն անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ:

Թուրքական ապրանքների նկատմամբ իսրայելական կողմի որդեգրած բոյկոտի հետևանքով Թուրքիայից 5 մլրդ դոլար արժողությամբ ներկրումը մի քանի անգամ կրճատվել է՝ հասնելով 1.7 մլրդ դոլարի:

Նեթանյահուի նման որոշումը թուրքական մամուլում որակվել է հետևյալ կերպ. «Ցեղասպանի կողմից անսպասելի անակնկալ Թուրքիային…օրենքը չեղարկվել է»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print