Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ։ Իսկ խաղողի ծագման սպիրտները հենց այն են, ինչ ըմպելիքը դարձնում է կոնյակ։
Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի ու Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքանշանի 200 նմուշ: Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից և ուղարկվել Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:
«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ։ Իսկ խաղողի ծագման սպիրտները հենց այն են, ինչ ըմպելիքը դարձնում է կոնյակ։
Պարզվել է, որ ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը»,- ասվում է հետազոտության մեջ։
Այդ կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ՝ ՀՀ-ից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։
ՀՀ ՍԱՏՄ
Հայաստանը պաշտոնական նամակ չի ստացել ռուսական կողմի տարածած այն հայտարարության մասին, թե ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը չի համապատասխանում պետության ստանդարտներին։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Գերատեսչությունից նշեցին՝ տեղյակ չեն, թե, մասնավորապես, որ ապրանքանիշների մասին է խոսքը։