Նոյեմբերի 5-ին ադրբեջանցիները կրակել են տրակտորի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը»,-նշվում է հաղորդագրությունում՝ հավելելով, որ տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։