Ուկրաինան վավերացրեց Հռոմի ստատուտը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները: Այս մասին հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նա նշել է, որ օրինագծին կողմ է քվեարկել 281 ժողովրդական պատգամավոր:

Ընդգծենք, որ Զելենսկու կողմից Ռադա ներկայացված օրինագծով նախատեսված է, որ վավերացումից հետո յոթ տարվա ընթացքում երկիրը չի ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը ուկրաինացիների նկատմամբ՝ Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման հարցում։

.

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print