Բաքուն վերահաստատում է՝ COP29-ին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանին

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։

«Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաև Հայաստանը», – թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել՝ կմեկնի՞ հայաստանյան պատվիրակությունը Բաքու:

azatutyun.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print