Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահի ներկայացրած նախարարական պաշտոնների բոլոր թեկնածուներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկած նախարարների կաբինետի բոլոր անդամները չորեքշաբթի ստացել են Իրանի խորհրդարանի վստահության քվեն, գրում է Mehr գործակալությունը։

Պեզեշքիանը նախարարների թեկնածուների ցանկը ներկայացրել է Իրանի խորհրդարանին օգոստոսի 11-ին՝ իր երդման արարողությունից գրեթե երկու շաբաթ անց։

Խորհրդարանն առաջարկված նախարարների որակավորումները սկսել է քննարկել շաբաթ օրը, իսկ վերանայման նիստերը շարունակվել են մի քանի օր։

Աբբաս Արաղչին 244 ձայնով դարձել է Իրանի նոր արտգործնախարար։ 192 ձայնով էկոնոմիկայի նախարար է դարձել Աբոլնասեր Հեմմատին։

Հետախուզության նախարարի պաշտոնի թեկնածու Խոջա ալ Իսլամ Խաթիբը ստացել է 261 ձայն։ Այսօրվա նսիտի սկզբում Իրանի նոր նախագահը վերահաստատել է իր վարչակազմի և խորհրդարանի միջև համագործակցության ձգտումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print