Խոշոր հրդեհ Վայոց ձորում

Օգոստոսի 21-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում` սարի վրա, այրվում է շարժական տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող հողամասերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։03-ին, մարվել՝ 16։35-ին: Այրվել են մոտ 500 քմ խոտածածկույթ, տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և վնասվել՝ ազբեստից արտաքին երեսպատումը (մոտ 22 քմ)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print