2023-ին 16 516 ՌԴ քաղաքացու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

2023 թվականին 958 ազգությամբ ոչ հայ Ռուսաստանի քաղաքացի դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«2023-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 13 877 ՌԴ քաղաքացի, որոնցից 12 919-ը ազգությամբ հայի հիմքով։ 2024-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 5 224 ՌԴ քաղաքացի, որոնցից 4 713-ը ազգությամբ հայի հիմքով»,- ասված է հարցման պատասխանում։

Ծառայությունից նշում են, որ 2023-ին 16 516 ՌԴ քաղաքացու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 2024-ի առաջին վեց ամիսներին՝ 5 873 ՌԴ քաղաքացու։

Դիմում ներկայացրածների և արդեն քաղաքացիություն ստացածների թվերի միջև տարբերությունը պայմանավորված է նախորդ տարիներին ստացված դիմումների բավարարմամբ։ Այսինքն, 2023-ին քաղաքացիություն ստացածների թվում ներառված են նաև 2022-ի վերջին դիմում ներկայացրածները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print