Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ նժույգ թափեր վարժությունում հավաքելով 14.733 միավոր։
Հավելենք, որ հայ մարմնամարզիկը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մարդինյանն առաջին անգամ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է: Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: