Ինչպես կարելի է խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․ ուղեցույց

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է ուղեցույց, թե ինչպես կարելի է խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։

Վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ քայլերը՝ ստորև։

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 հիվանդ։

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print